Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի իրականացման հնարավորությունները

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Սուրեն Պապիկյանն ու Ալեքսանդր Նովակն այսօր քննարկել են «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորությունները։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերին։

Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան Էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրույցել է նաև «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, քննարկվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր։

2016-ի ապրիլին Երևանում Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը կնքեցին քառակողմ փաստաթուղթ, որով հաստատվեց «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը:

Դրա գործարկման արդյունքում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կկարողանան համաժամանկյա աշխատել՝ փոխանակելով մինչև 1200 ՄՎտ հզորության հոսքեր:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button