Բաքուն պնդում է, թե հայկական կողմը «սադրանք է իրականացրել» Աղդերի ուղղությամբ

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե հայկական կողմը «հերթական սադրանքն է իրականացրել» Աղդերի ուղղությամբ` «օգտագործելով քաղաքացիական շտապօգնության մեքենա»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ադրբեջանցի զինծառայողների կողմից ձեռնարկած քայլերից հետո «փորձերը կանխվել են», «զինված անձինք ստիպված նահանջել են»։ Ենթադրաբար նույն միջադեպի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։ «Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,- ասվում է ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button