Պաշտոնական Երևանն ակնկալում է ռուսաստանյան խաղաղապահ ուժերի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հարցում:
Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը խստորեն դատապարտել է վերջին օրերին Արցախում հրադադարի խախտման դեպքերը, որոնց հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ, վիրավորվել է 6 զինծառայող։
«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի արդյունքում տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:
«Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով», – ասված է հայտարարությունում: