Մարտունիի շրջանում խաղաղապահներն իրավիճակը կայունացրել են. ՌԴ ՊՆ

Loading...

Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունիի շրջանում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին երեկ երեկոյան հրապարակած տեղեկագրում:

«Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի կողմից իրավիճակը կայունացվել է, միջոցներ են ձեռնարկվել դրա հետագա էսկալացիան թույլ չտալու համար», — ասված է տեղեկագրում:

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է նաև, որ քննություն է իրականացվում:

Հինգշաբթի օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե հայկական կողմից դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Այդ հաղորդագրությունը Արցախի Պաշտպանության բանակը հերքեց:

Նույն օրը ուշ երեկոյան հայկական կողմը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Պաշտոնական Բաքուն դա հերքեց:

Ուրբաթ առավոտյան էլ հաղորդվեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Պաշտպանության բանակի սանիտարական մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդեց, թե հայկական կողմը «սադրանք է իրականացրել՝ օգտագործելով շտապօգնության մեքենա»:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button