Մեկնարկում է ԱՄՆ պաշտպանության նախարարի ուղևորությունը եվրոպական երկրներ

Loading...

Մեկնարկում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ուղևորությունը դեպի եվրոպական երկրներ։

Պենտագոնի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Օսթինը հանգստյան օրերին կայցելի Վրաստան, որտեղ նախատեսված է հանդիպում վարչապետի, պաշտպանության նախարարի հետ։ Կողմերը քննարկելու են Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը անվտանգության ոլորտում և Սև ծովում համագործակցության ընդլայնման հարցերը։ Ամերիկյան ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ նախարար Օսթինը «վերահաստատելու է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և ընդգծելու է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության խնդիրների լուծման հարցում»։

Թբիլիսիից ԱՄՆ պաշտպանության նախարարն ուղևորվելու է Կիև, որտեղ հանդիպելու է Ուկրաինայի նախագահի և պաշտպանության նախարարի հետ։

Եվրոպական ուղևորության շրջանակում Պենտագոնի ղեկավարը կայցելի նաև Ռումինիա, Բելգիա:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button