Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ռուսաստան։ Մայրաքաղաք Մոսկվայում նախատեսված է հանդիպում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Իրանական IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկելու են Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները պաշտպանական ու ռազմական ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:
Այցի ժամկետները չեն հստակեցվում։