Գորիսում իրավապահներն «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են

Loading...

Գորիսում իրավապահներն «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են:

«Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն», — լրագրողներին ասաց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Ըստ նրա` հիմա խուզարկություններ են ընթանում, «հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»:

Գորիսում, ինչպես և մի քանի համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button