Ընտրատեղամասերում գրանցվել է վիճաբանության 6 դեպք վստահված անձանց և հանձնաժողովների նախագահների միջև. «Անկախ դիտորդ»

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր կան դիտարկված տեղամասերի 20 տոկոսում, ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը:

Մեկից ավելի անձի մուտք քվեախցիկ դիտարկվել է 13 տոկոսում` 50-ից ավելի դեպք. «Բայց սա ավելի շատ եղել է չիմացության հետևանք, քան միտում», – նշեց այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունները դիտարկող դաշինքի ներկայացուցիչը:

Տեղ գյուղում ընտրողների 10 տոկոսը քվեարկել է օգնողների միջոցով, նշեց Թոքմաջյանը` պնդելով, որ Սյունիքի համայնքներում զանգվածային են դեպքերը թե ուղղորդումների, թե մարդկանց տարբեր մեքենաներով բերելու, թե տարբեր ուժերի կողմից հնարավոր ռեսուրսների կիրառման:

Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, 6-ում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

«Գրանցվել է նաև վիճաբանության 6 դեպք վստահված անձանց և հանձնաժողովների նախագահների միջև, և մեկ դեպք, երբ հանձնաժողովի նախագահն ու Ընտրատարածքայինի նախագահն են վեճի մեջ մտել», – տեղեկացրեց Վահրամ Թոքմաջյանը:

4 կամ 5 ուժի դեպքում արձանագրվել է փոքր մեքենաներով մարդիկ տեղափոխելու դեպք, «Ազատության» հարցին ի պատասխան` ասաց նա: Ընդ որում Թոքմաջյանը նշեց, որ կարծես թե տեղափոխողներն իրենք չեն էլ թաքցնում` լոգոները կամ թեկնածուների նկարները փակցված են մեքենաների վրա:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button