Հայաստանի 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Loading...

Հայաստանի 9 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Գյումրիում, Դիլիջանում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով. քաղաքացիներն ընտրում են կուսակցություններին կամ դաշինքներին, քաղաքական ուժը կձևավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, և ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:

Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ` 7 կուսակցություն և 3 դաշինք` «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն:

Դիլիջանում առաջադրվել է 5 կուսակցություն` «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք», «Հանրապետություն»:

Սյունիքում` Գորիսում, ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը» և Հայ ազգային կոնգրեսը:

Մեղրիում «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններն են ընտրապայքարի մեջ մտել:

Մյուս երեք համայնքներում` Շամիրամ (Արագածոտնի մարզ), Ֆերիկ (Արմավիրի մարզ), Ֆիոլետովո (Լոռու մարզ) ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button