Գորիսում իրավապահներն «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում են:
«Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն», – լրագրողներին ասաց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Ըստ նրա` հիմա խուզարկություններ են ընթանում, «հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»:
Գորիսում, ինչպես և մի քանի համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են: