Ժամը 17-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 18.31 տոկոսը (20,043 քաղաքացի):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Դիլիջանում քվեարկել է 5984 ընտրող, Գորիսում` 39.02 տոկոս (8075), Տաթևում` 52.10 (2174), Տեղում` 47.92 (1864), Մեղրիում` 46.82 (4013):
Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, վերոնշյալ 6 համայնքում` համամասնական, 3-ում` մեծամասնական:
Ընդհանուր առմամբ այսօր ընթացող բոլոր համայնքների ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 25.51 տոկոսը (42541 քաղաքացի):
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ: