Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը:
«ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում», – նշում է ԱԱԾ-ն` հերքելով տեղեկությունները, թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հայտնել էր, որ փորձել է ճշտումներ կատարել այս հարցի վերաբերյալ:
«Որքան հնարավորություն ունեցա ճշտեի, սարի մի հատվածում մենք ենք վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները», – գրել էր նա:
Օրերս սարը հանձնելու մասին ահազանգել էր «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: