Զաքիր Հասանովը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կացությունը

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ին հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինայի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը։

«Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին մանրամասնորեն ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են [Բաքվի վերահսկողության տակ անցած] տարածքներում, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով տիրող իրադրությունը», – հաղորդում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button