Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ խորհրդի նիստը՝ ԱԳ նախարարների մակարդակով

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության խորհրդի նիստը` արտաքին գործերի նախարարների մակարդակով:

ԵՄ արտաքին ծառայության դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ նախարարները մասնավորապես կքննարկեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի պատմության մեջ առաջին անգամ Բելառուսի ներկայացուցիչները չեն հրավիրվի հանդիպմանը, ընդ որում, գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ ԵՄ պետությունները մտադիր են պատժամիջոցների հերթական բլոկը սահմանել այդ երկրի դեմ:

Լյուքսեմբուրգի նիստին ԵՄ արտգործնախարարները, ի թիվս այլ թեմաների, կքննարկեն Արևելյան գործընկերության շրջանակում քաղաքականությունը` Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և մինչև վերջերս Բելառուսի հետ Եվրամիության համագործակցության ծրագիրը:

Արևելյան գործընկերությունը Եվրամիության ծրագիր է, որի հիմնական նպատակը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացումն է: Բելառուսն ամռանը հայտարարեց ծրագրից դուրս գալու մասին, երբ Բրյուսելը Մինսկի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց: Եվրամիությունը, սակայն, չի ճանաչել Բելառուսի իշխանությունների այս որոշումը: Հետևաբար, Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չեն լինի, իսկ Մինսկը կներկայացվի «դատարկ աթոռով՝ առանց դրոշի»: Միաժամանակ, ըստ դիվանագիտական աղբյուրի, «հանդիպմանը կարող են հրավիրվել քաղաքացիական հասարակության առանձին ներկայացուցիչներ»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button