Սիրիայի իշխանությունը և ընդդիմությունը վերսկսում են նոր սահմանադրության շուրջ քննարկումները

Պաշտոնական Դամասկոսն ու Սիրիայի ընդդիմությունը համաձայնել են քննարկումներ սկսել երկրի նոր սահմանադրության տեքստի շուրջ։ Այս մասին կիրակի օրը Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Գեիր Պեդերսենը։

«Առաջին անգամ երկու համանախագահները՝ մեկը՝ կառավարության կողմից նշանակված, մյուսը՝ ընդդիմության, առարկայական և անկեղծ համատեղ քննարկում կանցկացնեն՝ տեսնելու, թե ինչպես է հարկավոր առաջ շարժվել սահմանադրական բարեփոխումների հարցում», – հայտարարում էր Պեդերսենը։

ՄԱԿ-ում ձեռք բերված պայմանավորվածությունը լուրջ առաջընթաց են որակում նախ և առաջ այն պատճառով, որ Սիրիայի նոր սահմանադրության շուրջ բանակցությունները վերջին 9 ամսում փակուղում էին գտնվում։ Նախատեսվում է, որ Սիրիայի նոր հիմնական օրենքի տեքստի շուրջ քննարկումներին մասնակցելու են Բաշար Ասադի կառավարության, ինչպես նաև արտերկրում գործող ընդդիմադիր խմբավորումների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button