Սիրիայի իշխանությունը և ընդդիմությունը վերսկսում են նոր սահմանադրության շուրջ քննարկումները

Loading...

Պաշտոնական Դամասկոսն ու Սիրիայի ընդդիմությունը համաձայնել են քննարկումներ սկսել երկրի նոր սահմանադրության տեքստի շուրջ։ Այս մասին կիրակի օրը Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Գեիր Պեդերսենը։

«Առաջին անգամ երկու համանախագահները՝ մեկը՝ կառավարության կողմից նշանակված, մյուսը՝ ընդդիմության, առարկայական և անկեղծ համատեղ քննարկում կանցկացնեն՝ տեսնելու, թե ինչպես է հարկավոր առաջ շարժվել սահմանադրական բարեփոխումների հարցում», — հայտարարում էր Պեդերսենը։

ՄԱԿ-ում ձեռք բերված պայմանավորվածությունը լուրջ առաջընթաց են որակում նախ և առաջ այն պատճառով, որ Սիրիայի նոր սահմանադրության շուրջ բանակցությունները վերջին 9 ամսում փակուղում էին գտնվում։ Նախատեսվում է, որ Սիրիայի նոր հիմնական օրենքի տեքստի շուրջ քննարկումներին մասնակցելու են Բաշար Ասադի կառավարության, ինչպես նաև արտերկրում գործող ընդդիմադիր խմբավորումների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button