Ալիևն այցելել է Ֆիզուլի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նախօրեին ժամանել է Ֆիզուլիի շրջան։ Այցը կազմակերպվել է ադրբեջանական ուժերի կողմից Ֆիզուլի քաղաքի գրավման առաջին տարելիցի օրը։

Ադրբեջանական լրատվամիջոցները Ալիևի այցի մասին պատմող տեսանյութերը հրապարակել են այսօր։

«ԱզերԹԱջ» գործակալության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ միասին մասնակցել է Ֆիզուլի-Աղդամ ավտոճանապարահի շինարարության մեկնարկի առթիվ կազմակերպված արարողությանը, ինչպես նաև այցելել է Ֆիզուլիի նորակառույց օդանավակայան, որն անցած շաբաթավերջին միջազգային գրանցում էր ստացել։

Ֆիզուլիի օդանավակայանի պաշտոնական բացումը, ըստ պաշտոնական Բաքվի, կայանալու է հաջորդ ամիս։ Թուրքական աղբյուրների վկայությամբ՝ դրան մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button