Իշխող կուսակցությունը պարտվեց Գորիսում և Մեղրիում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կիրակի օրն անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, պարտություն է կրել Մեղրիում ու Գորիսում: Մեղրիում հաղթել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ Գորիսում՝ համայնքի գործող ընդդիմադիր ղեկավար Առուշ Առուշանյանի դաշինքը: Ընտրական խախտումների համար մեղադրվող 30-ամյա Առուշանյանն ընտրություններին մասնակցում է կալանավայրից:

Ըստ ընդդիմադիր ուժի հրապարակած տվյալների՝ դաշինքի օգտին Գորիսում քվեարկել է 6 հազար 256 քաղաքացի, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն օգտին 3 հազար 590 հոգի է քվե տվել:

Մինչ պաշտոնական արդյունքների հրապարակումը, երեկ Առուշ Առուշանյանի շտաբում արդեն տոնում էին դաշինքի հաղթանակը: Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, որն օրերս էր ազատ արձակվել, անդրադառնալով ընտրության նախնական արդյունքներին, հայտարարեց՝ գորիսեցին իր ապագան տեսնում է Առուշ Առուշանյանի հետ:

Իշխանության թեկնածուն Վլադիմիր Աբունցն էլ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ, եթե արդար ընտրություններ են տեղի ունեցել, իշխող ուժն ընդունում է պարտությունը:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք թեկնածուն կասկածներ ունի, որ ընտրություններն անարդար են անցել, Աբունցը ուղիղ պատասխան չտվեց:

Իշխանական թեկնածուն նախկինում անկուսակցական է եղել, աշխատել է մաքսային ծառայությունում։ Վերջերս է դարձել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ:

Իշխող ուժն, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տարել միայն Տեղ և Տաթև համայնքներում:

Խորհրդարանական վերջին ընտրություններում Գորիսում ձայների առավելությամբ առաջին տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություննն էր, երկրորդում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը, որին միացել ու սատարում էին Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները, այդ թվում՝ Գորիս համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը:

Երեկ մարզում ընտրությունների ընթացքին նաև դիտորդական առաքելություններն էին հետևում: «Անկախ դիտորդ»-ը օրվա ընթացքում մի շարք խախտումներ էր արձանագրել, անգամ ահազանգեր ստացել իշխող ուժի և ընդդիմադիր Առուշ Առուշանյանի դաշինքի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Ոստիկանները երեկ նույն պատճառով ժամեր շարունակ խուզարկություն էին իրականացնում Առուշանյանի շտաբում: Նրա թիմակիցները իրավապահների քայլը բեմադրություն են որակում, պնդում, թե դաշինքից որևէ մեկն ընտրակաշառք չի բաժանել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button