Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացչությունը

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացչության աշխատանքը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան այս քայլին է դիմում՝ հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշմանն ի պատասխան, որի համաձայն ՆԱՏՕ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։

«ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացչության, այդ թվում՝ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը։ Դադարեցնում ենք նաև Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից», – հայտարարում էր Լավրովը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button