Մահացել է թուրքական «Բայրաքթար» սարքերը նախագծած ընկերության հիմնադիրը

Թուրքիայում 72 տարեկան հասակում մահացել է թուրքական Բայրաքթար անօդաչու սարքերը նախագծած Baykar Makina ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Օզդեմիր Բայրաքթարը:

Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ, հայտնի ինժեներ Օզդեմիրը առանցքային դեր է ունեցել Baykar ընկերության կողմից առաջին անօդաչու սարքի՝ Bayraktar Mini նախագծման գործում: 2005-2009 թվականներին հարավ-արևելյան Անատոլիայում թուրք զինվորականների հետ մասնակցել է այդ անօդաչու սարքերի փորձարկման և գործարկման աշխատանքներին:

Նա նախագծել է նաև Bayraktar TB2 և Bayraktar AKINCI հարվածային անօդաչու սարքերը: 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստացել է Ղարաբաղի շքանշան` պատերազմում նրա ստեղծած անօդաչու սարքերի ունեցած ներդրման համար: Օզդեմիր Բայրաքթարը նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խնամին էր, նրա որդին՝ Սելջուկ Բայրաքթարը նախագահի դստեր՝ Սումեյե Էրդողանի ամուսինն է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button