ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել գնել F-16 կործանիչներ, երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրն ասել էր, թե ԱՄՆ-ն առաջարկել է այդ ինքնաթիռները վաճառել Թուրքիային՝ F-35 կործանիչների ծրագրում ներդրումների դիմաց:
F-35 կործանիչների արտադրման ծրագրից Անկարան հեռացվել էր ռուսական С-400 (S-400) համակարգեր գնելու համար։
«Թուրք պաշտոնյաները հրապարակայնորեն խոստովանել են F-16 կործանիչներ գնելու իրենց հետաքրքրությունը», – ասել է Նեդ Փրայսը՝ հավելելով․ – «ԱՄՆ-ն ոչ մի ֆինանսական առաջարկ չի արել F-16- ի վերաբերյալ Թուրքիայի առաջարկին»։
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի հետ ՝ F-35 կործանիչների ծրագրում Անկարայի ներգրավվածության շուրջ վեճը լուծելու համար:
«Մենք շարունակում ենք, Պաշտպանության նախարարությունը շարունակում է խորհրդակցել Թուրքիայի հետ՝ F-35 վեճի լուծման վերաբերյալ»,- նշել է նա՝ միևնույն ժամանակ հրաժարվելով բացահայտել այս բանակցությունների վերաբերյալ որևէ մանրամասներ: Նեդ Փրայսը, սակայն, ընդգծել է՝ «F-35-ի ծրագիրը անհամատեղելի չէ С-400-ի հետ»: