ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով մոսկովյան հանդիպմանը

Միացյալ Նահանգները չի միանա Աֆղանստանի հարցով Մոսկվայում կայանալիք բանակցություններին։ Այդ մասին բրիֆինգում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը աջակցում է գործընթացին։

Ռուսաստանի իշխանությունները թալիբների ներկայացուցիչներին Մոսկվա են հրավիրել՝ մասնակցելու հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդակցություններին։

Անցած ուրբաթ Աֆղանստանի հարցով Ռուսաստանի բանագնաց Զամիր Կաբուլովն ասել էր, որ ԱՄՆ-ն ևս հրավիրվել է՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ ուշադրության կենտրոնում է լինելու հակամարտությունից հետո Աֆղանստանի վերականգնումն ու մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ երեկոյան հայտնեց, որ Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը փոխվել է։ Զալմայ Խալիզադի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է նրա տեղակալ Թոմաս Ուեսթը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button