Լեհաստանում ձերբակալվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիներ

Լեհաստանի սահմանապահները երեք արտասահմանցի են ձերբակալել՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանք մեղադրվում են Բելառուսի տարածքից Լեհաստան անցնելու անօրինական միգրանտներին օժանդակելու մեջ։ Այդ մասին Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ Նաև հաղորդվում է, որ հոկտեմբերի 18-ին արձանագրվել է Բելառուս-Լեհաստան սահմանը անօրինական հատելու 612 դեպք, 11 միգրանտ ձերբակալվել է։

Լեհաստանի կառավարությունը որոշել է Բելառուսի սահմանին ցանկապատ կառուցել։ Ծախսերը գնահատվում են ավելի քան 400 միլիոն դոլար։ Ներկա պահին լեհ-բելառուսական սահմանին ժամանակավորապես տեղադրվել է փշալարե ցանկապատ։

Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրոպա և Մերձբալթյան երկրներ 2021-ի կեսերից կտրուկ աճել է։ Լիտվան, Լատվիան և Լեհաստանը պնդում են, որ միգրանտների հոսքին Բելառուսի իշխանությունները օժանդակում են։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button