ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թբիլիսիում քննարկել է ոչ միայն մասնագիտացված հարցեր, այլև հանդես է եկել որպես դիվանագետ՝ ներկայացնելով Հարավային Կովկասի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը:
Նա բավականին կոշտ է մեկնաբանել Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության նոր ձևաչափ ստեղծելու Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնությունը՝ «3+3» հարթակը:
Օսթինն ասել է, որ Մոսկվայի պնդումները Թբիլիսիի մասնակցության հետ կապված միանշանակ չի ընկալվում Վրաստանում:
Նրա խոսքերով՝ ամեն դեպքում, դա ենթադրում է Արևմուտքին տարածաշրջանում քաղաքական գործընթացներից հեռացնելու փորձ, և Լլոյդ Օսթինը բավականին հստակ արտահայտել է Վաշինգտոնի վերաբերմունքը Մոսկվայի նման առաջարկների վերաբերյալ, նշելով, որ Ռուսաստանը պետք է առաջին հերթին կատարի իր պարտավորությունները և հետո միայն Վրաստանին առաջարկի մասնակցություն որևէ հարթակում:
«Մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը», – ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը: