Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը Մոսկվայում քննարկելու է ճանապարհները վերաբացելու հարցերը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 20-21-ին գործուղվում է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի հանդիպմանը։ Նա լրագրողներին այսօր ասել է, որ քննարկվելու է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցերը։

«Որոշակի պատկերացումներ են ձևավորվել երկաթգծի մասով, նախնական համաձայնություն կա, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի ԱՊՀ երկրների կարգավորումների բազայի շրջանակներում։ Մենք պետք է քննարկենք ավտոճանապարհների հարցերը։ Հայաստանի առաջնահերթությունն է տրանսպորտային բոլոր ուղիների ամբողջական ապաշրջափակումը»,- Մոսկվա մեկնելու նախօրեին ասել է Մհեր Գրիգորյանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button