Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հովհաննիսյան այս պարգևին արժանացել է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար։

«Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։ Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք», – գրել է Արցախի նախագահը։

2020-ի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը Ալբերը Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել էր «Արիության համար» մեդալով։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button