Ավարտվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը Վրաստան

Ավարտվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան:

Թբիլիսիում կայացած բանակցություններից հետո Պենտագոնի ղեկավարը Թվիթերում շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և պաշտպանության նախարարին:

Լլոյդ Օսթինը և Վրաստանի պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեն Թբիլիսիում ստորագրել են պաշտպանական գործընկերության հուշագիր: Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները։

Ավելի վաղ Օսթինը Թվիթերում գրել էր․ – «Այս նախաձեռնությունը նոր փուլ է ազդարարում մեր երկկողմ անվտանգության ոլորտում և ցույց է տալիս Վրաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button