Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել գազի գնի շուրջ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանաը այսօր ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի գնի շուրջ։

«Մենք համաձայնության ենք եկել սահմանի վրա և Հայաստանի տարածքում գազի գնի շուրջ։ Բանակցություններն ընթանում են 2019 թվականից և մի շարք հարցերում մենք կոնսենսուի ենք եկել», – ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Մհեր Գրիգորյանը։

Հաղորդագրությունում գազի գնի կոնկրետ թվեր նշված չեն։ 2019-ի հունվարի 1-ից գազը թանկացել էր՝ հազար խորանարդ մետրի համար 150 դոլարից հասնելով 165 դոլարի։ Բայց սպառողներին գազը վաճառվում է շատ ավելի բարձր գնով, հաշվի առնելով «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ծախսերն ու պետական տուրքերը։

Հայաստանին գազ մատակարարելու մենաշնորհը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button