Չինաստանի ու Ռուսաստանի ռազմանավերը անցում են կատարել Ճապոնիայի տարածքը բաժանող նեղուցով

Չինաստանի և Ռուսաստանի 10 ռազմանավեր երեկ անցում են կատարել Ճապոնիայի հիմնական տարածքը Հյուսիսային Հոկայդո կղզուց բաժանող Ցուգարու նեղուցով՝ Ճապոնական ծովից անցնելով Խաղաղ օվկիանոս։

Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոշիհիկո Իսոզակին։ Նա նշել է, որ ռուսական և չինական ռազմանավերը առաջին անգամ են միասին նման անցում կատարել և որ Ճապոնիան մոտիկից հետևում է իրավիճակին։

Ճապոնական ծովը Խաղաղ օվկիանոսին միացնող նեղուցը միջազգային ջրեր է համարվում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ ռազմանավերի անցման ընթացքում երկրի ջրային սահմաններն ու միջազգային օրենքները չեն խախտվել։

Չինաստանը և Ռուսաստանը հոկտեմբերի 14-17-ը Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Ասիական այդ տարածաշրջանում մի խումբ կղզիների պատկանելիության հարցում Ճապոնիան տարաձայնություններ ունի թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button