Թուրքիան ավելի է հեռանում ժողովրդավարությունից․ Եվրահանձնաժողովի զեկույց

Թուրքիան ավելի է հեռանում ժողովրդավարությունից, օրենքի գերակայության, արդարադատության անկախության և հիմնարար իրավունքների պաշտպանության իրավիճակը երկրում շարունակում է վատթարանալ, ասվում է Եվրոպական հանձնաժողովի զեկույցում։

Փաստաթղթի հեղինակները, որոնք գնահատում են Եվրամիությանն անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացը, քննադատել են թուրքական իշխանությունների հատուկ լիազորությունները, որոնցով նրանք օժտվել են 2016 թվականին երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո և որոնք պահպանվում են մինչ օրս։ Չեն դադարում ճնշումներն ընդդմեն քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների, նաև ասվում է զեկույցում։

Պաշտոնական Անկարան ի պատասխան հայտարարել է, թե Եվրահանձնաժողովի զեկույցը «անհիմն մեղադրանքներ» և «անարդար քննադատություն» է պարունակում, որոնց Թուրքիան համաձայն չէ։ Թուրքիայի արտգործնախարարության գնահատմամբ՝ այդ փաստաթուղթը Թուրքիայի նկատմամբ Եվրամիության «երկակի բարոյականության» դրսևորում է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button