Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը: Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ, քննարկվել է նաև տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ասվում է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության` նախարար Բայրամովը պետքարտուղարի օգնականին է ներկայացրել Բաքվի «դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:

«Կարեն Դոնֆրիդը նշել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը և այդ գործընթացում աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը»,- փոխանցում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

Հեռախոսազրույցը, ըստ ադրբեջանական կողմի, կայացել է Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button