Ադրբեջանում հինգ մահմեդական գործիչներ են ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալվել են հինգ մահմեդական գործիչներ, որոնք միաժամանակ համագործակցում են Maide առցանց լրատվամիջոցի հետ։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալությունն իրականացրած Պետական անվտանգության ծառայությունը չի պարզաբանել պատճառները։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալված հոգևորականներից մեկը՝ Սարդար Բաբաևը, 2017 թվականին կալանավորվել և 3 տարվա ազատազրկման էր ենթարկվել կրոնական արարողության կարգը խախտելու մեղադրանքով։ Իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Հաղորդվում է, որ բոլոր հինգ ձերբակալվածները իրանամետ շրջանակներից են և շիա մահմեդականներ են։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button