Այսօր վաղ առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կա 5 զոհ և 10 տուժած, որոնցից 7 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։