Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում՝ 2022-ի գարնանը։
Հրավիրողը Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է, ում գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է հանձնաժողովի նիստին:
Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր: