Նյու Յորքում ԱՄՆ-ի պահանջով փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը

Բելառուսի վարչապետ Ռոման Հոլովչենկոյի կարգադրությամբ Նյու Յորքում փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը: 

Նախօրեին հյուպատոսարանը հայտնել է, որ փակման կարգադրությունը ստացել է Միացյալ Նահանգների կառավարությունից:

Բելառուսի քաղաքացիներն, ովքեր բնակվում են Նյու Յորքում գլխավոր հյուպատոսարանի պատասխանատվության գոտում, այդ թվում Կանադայում, հետայսու իրենց խնդիրներով պետք է դիմեն ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանություն:

Վաշինգթոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը Միացյալ Նահանգներից պահանջել է Մինսկում ամերիկյան դեսպանատան աշխատակիցնեդրի թիվը կրճատել և հասցնել ընդամենը 5-ի: Բացի այդ, Մինսկը չեղարկել է Ջուլի Ֆիշերին Բելառուսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ընդունելու թույլտվությունը: 

 

 

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button