Վրաստանում 4-րդ անձն է ձերբակալվել Սաակաշվիլիի կողմից պետական սահմանը հատելու գործով

Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի կողմից երկրի պետական սահմանը հատելու գործով ձերբակալվել է ևս մեկ անձ՝ թվով չորրորդը։

Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ քննությունն իրականացվում է «Վրաստանի պետական սահմանով միգրանտների ապօրինի փոխադրման և Վրաստան ապօրինի ճանապարհով մուտք գործելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու» փաստով, ինչպես նաև «ծանր հանցագործություն կոծկելու» հոդվածի շրջանակում։

Վրաստանի երրորդ նախագահը ութնամյա դադարից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին և նույն օրը ձերբակալվել է։ Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել, ահազանգեր են հնչում նրա առողջական վիճակի վատթարացման մասին։ Վրաստանի նախկին առաջնորդը մեղադրվում է առնվազն 4 քրեական հոդվածներով, որոնցից երկուսով արդեն հեռակա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button