Խորհրդակցության արդյունքում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը վերահսկող բժիշկները որոշում են կայացրել նրա կանխարգելիչ հոսպիտալացման մասին: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի բժիշկներից Նիկոլոզ Կիպշիձեն:
Հայտնի է, որ Արդարադատության նախարարությունն արդեն համաձայնել է նման միջոցին: Կիպշիձեն ասել է, որ այսօր կհանդիպի երրորդ նախագահի հետ։ «Միայն այն դեպքում, եթե նա համաձայնի, հնարավոր կլինի նրան տեղափոխել կլինիկա», – ընդգծել է բժիշկը։
Դե իսկ իշխանությունները հայտարարել են, որ մտադիր չեն զիջումների գնալ և ազատել Սաակաշվիլիին, ու նա պետք է ամբողջությամբ կրի պատիժը: