Սաակաշվիլին հրաժարվում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց

Loading...

Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանն այսօր հայտել է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց։

«Մի քանի օր առաջ նրանք ասում էին, թե պաշտպանական կողմի առաջարկով Սաակաշվիլին կարող է տեղափոխվել Թբիլիսիի ցանկացած հիվանդանոց, բայց երեկ արդարադատության նախարարն ասաց, որ նա կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց»,- ասել է փաստաբան Բեկա Բասիլայան, հավելելով, թե քրեակատարողական հիվանդանոցում հազարավոր դատապարտյալներ կան, նախկին նախագահի անվտանգությունը չի ապահովվի, իշխանությունները ցանկանում են սադրանքի դիմել:

Հոկտեմբերի 1-ից Վրաստանում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել։ Երեկ նրան այցելած բժիշկները պնդել են, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել հիվանդանոց։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button