Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև

Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև․ Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ այդմ, երկու պետությունների վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիները կազատվեն միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով։

Գործադիրը հիմնավորման մեջ նշում է, որ Հայաստանն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի և Չիլիի հետ՝ նպատակը Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացումն է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button