Կրեմլը անհարգալից է արձագանքել Սախարովի անվան մրցանակը Նավալնուն շնորհելու Եվրախորհրդարանի որոշմանը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը այսօր մեկնաբանելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալուն Եվրախորհրդարանի կողմից Սախարովի անվան մրցանակը շնորհելու որոշմունը, ասել է․ «Մենք գտնում ենք, որ նման որոշումներով Եվրախորհրդարանը հավանաբար էականորեն արժեզրկում է այդ բառերի իմաստը։ Իհարկե, մենք հարգում ենք այդ մարմինը, բայց ոչ ոք չի կարող մեզ ստիպել հարգելու նման որոշումները»։

Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Կրեմլում կարծում են, որ նման որոշումները ընդունում են մարդիկ, որոնք այդ ֆիգուրանտի, ավելի ճիշտ պատիժը կրող դատապարտյալի պատմության մասին պարզապես հավաստի տեղեկատվություն չունեն։

Եվրախորհրդարանը երեկ հայտարարեց, որ Սախարովի անվան մրցանակը 2021-ին շնորհվում է Ռուսաստանում բանտարկված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն։ Ամենամյա այդ մրցանակը Եվրախորհրդարանը շնորհում է մարդու իրավունքների պաշտպանության համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button