ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ հոկտեմբերի վերջին կմեկնի Եվրոպա

Loading...

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Հռոմում կընդունի Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին: Նույն օրը Միացյալ Նահանգների նախագահին և առաջին տիկին Ջիլ Բայդենին Վատիկանում կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Հոկտեմբերի 30-31-ը Հռոմում նախատեսված է «Մեծ քսանի» գագաթնաժողովը, որի օրակարգում համավարակի, կլիմայի և աղքատության թեմաներն են:

Նախատեսված է, որ նոյեմբերի 1-2-ը Բայդենը կմեկնի Շոտլանդիայի ամենախոշոր քաղաք Գլազգո, որտեղ գումարվելու է կլիմայի հարցով ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիային մասնակցող համաշխարհային լիդերների գագաթնաժողովը:

ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի 26-րդ նստաշրջանը մեկնարկելու է հոկտեմբերի 31-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button