Մոլդովայում գազամատակարարման ծայրահեղ ծանր ճգնաժամ է

Մոլդովան պատրաստվում է արտակարգ իրավիճակ հայտարարել գազամատակարարման ճգնաժամի պատճառով։

Վարչապետ Նատալիա Գավրիլիցան այսօրվա ասուլիսում, անդրադառնալով նախօրեին Մոսկվայում կայացած բանակցությունների նոր փուլին, ասել է, որ չնայած իրավիճակը «մեռյալ կետից շարժվել է», բայց «Գազպրոմի» հետ վերջնական պայմանագիր այս պահին չկա, ինչպես նաև համաձայնության գալու վստահություն չկա։

Նա ասել է, որ Մոլդովայում գազի դեֆիցիտը հասել է շուրջ 16 միլիոն խորնարդ մետրի, հոկտեմբերի պահանջարկը ապահոված է միայն 67 տոկոսով, գազամատակարարման ցանցում ճնշումն իջել է կրիտիկական մակարդակի, ինչը կարող է համակարգում խաթարումներ առաջացնել։

Մոլդովայի վարչապետն ասել է, որ կառավարությունն այսօր նիստ է գումարելու, որից հետո կդիմի խորհրդարանին արտակարգ իրավիճակ մտցնելու առաջարկով։ Դա հնարավորություն կտա շրջանցել օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգեր՝ այլընտրանքային աղբյուրներից գազի գնումներն արագացնելու համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button