Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցմանը քաղաքական, դիվանագիտական մեթոդներով

Loading...

Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածությունը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով նվազեցնելու օգտին։ Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին: Համոզված ենք, որ այս երկու միմյանց մոտ գտնվող երկրների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», — ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան, իր հերթին, ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար։ «Մենք ելնում ենք նրանից, որ նման աշխատանքը, իհարկե, պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում, անշուշտ, Իրանի շահերը», — եզրափակել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button