Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ, կան ձերբակալվածներ․ ՔԿ

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ձերբակալվել է երեք անձ, մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսը կալանավորվել են։

Կոմիտեն որոշ մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով «Երդվյալ մահապարտներ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս էլ՝ կազմակերպության նախագահ Կ.Գ.-ի և Սևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վ.Ս.-ի հետ,2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո այցելել են Արցախի պաշտպանության բանակի N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր, ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են «Երդվյալ ազատամարտիկների միություն» անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցները կազմել են տեղեկանքներ և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո խմբի անդամների կողմից հափշտակվել է, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button