Հայաստանը նվեր է ստացել «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութի ավելի քան 620 հազար դեղաչափ

Հայաստանը նվեր է ստացել «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի 620 400 դեղաչափ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ երեկ ստորագրել են Հայաստանի, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:

Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում, ըստ նախարարության, Հայաստանին կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Ավելի վաղ Հայաստանին ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ էր նվիրաբերել Լիտվայի կառավարությունը։

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button