Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդին անցած գիշեր փոխադրել են Լոնդոնի Էդվարդ արքայի անվան հիվանդանոց: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ միապետը վերջին տարիներին բժիշկների օգնության չի դիմել:
Վինձորի ամրոցը (թագուհու նստավայրը) հայտնել է, որ «միապետին նախնական ստուգման համար են փոխադրել հիվանդանոց, որտեղից նա արդեն վերադարձել է և գտնվում է բարվոք վիճակում ու լավ տրամադրություն ունի»:
95-ամյա Եղիսաբեթ երկրորդը հիվանդանոց փոխադրվելու կապակցությամբ հետաձգել է Հյուսիսային Իռլանդիա նախատեսած այցը:
Ըստ Վինձորի ամրոցից ստացված հաղորդագրության, բժիշկները թագուհուն խորհուրդ են տվել «առաջիկա օրերին հանգստանալ»: