«Պատվաստման ցածր թվի պատճառը ռուսաստանցիների ցածր գիտակցությունն է»

Պատվաստումը Ռուսաստանում եվրոպական մի շարք երկրների համեմատությամբ ավելի վատ է ընթանում և դրա հիմնական պատճառներից մեկը ռուսաստանցիների ցածր գիտակցությունն է: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք եվրոպական մի շարք երկրներից ավելի վատ ենք իրագործում վակցինացիան, ավելի քիչ մարդ է պատվաստանյութ ստանում, և կորոնավիրուսի նոր՝ ավելի ագրեսիվ տեսակների ի հայտ գալու պայմաններում, բնականաբար, ավելի շատ մարդ է վարակվում, դա կապված է բնակիչներից շատերի ցածր գիտակցության հետ, դա է այսօրվա իրականությունը»,- նշել է Պեսկովը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել կորոնավիրուսը կանխարգելելու և բուժելու, հիվանդանոցներին թթվածին, պաշտպանիչ պարագաներ և անհրաժշտ սարքավորումներ տրամադրելու առումով:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button