Չինաստանը հայտարարել է, թե ոչ ոք չունի Թայվանի հարցում միջամտելու իրավունք:
«Թայվանը Չինաստանի անբաժան մասն է, Թայվանի խնդիրը բացառապես Չինաստանի ներքին գհործն է, և միջամտությունն արտասահմանից անընդունելի է: Ոչ մի երկիր չպետք է կասկածի տակ առնի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:
Նա այդ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, թե Միացյալ Նահանգների բանակը հարկ դեպքում օգնության կգա Թայվանին: