Մոսկվան Անդրկովկասում «3+3» ձևաչափի հնարավորինս շուտ գործարկման հույս ունի

Ռուսաստանը հույս ունի Անդրկովկասում «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հնարավորինս շուտ գործարկման, սակայն արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այդ գործընթացը խոչընդոտելու փորձեր են անում, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ խանգարել որոշ գործընթացների», – նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, ապատեղեկատվություն է տարածում՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։

Զախարովան հիշեցրել է, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Շաբաթասկզբին Վրաստան այցի ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնավորապես հայտարարել է․ – «Մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը»։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button