Շոյգու՝ «ՆԱՏՕ-ն ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին»

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն աստիճանաբար ուժերը մոտեցնում է Ռուսաստանի սահմաններին:

Այդ հայտարարությամբ Շոյգուն արձագանքել է Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին, ով ասել է, թե անհրաժեշտ է զսպել Ռուսաստանի ռազմական նկրտումները:

«Կոչ անելով ռազմական առումով զսպել Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժերը մոտեցնում է մեր սահմաններին: Թե ինչպես է ժամանակին դա ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար՝ Գերմանիայի պաշտպանության նախարարը պետք է որ լավ իմանա: Եվրոպայի անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման, բայց հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ այդ հարցով հավասար երկխոսության»,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով, «Աֆղանստանում զսպելու ՆԱՏՕ-ի ծրագիրն ավարտվել է աղետով, որը ամբողջ աշխարհը պետք է կարգավորի:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button